Գործող իշխանությունները ձեռնարկել են սահմանադրական փոփոխությունների գործընթացը՝ հետապնդելով մեկ նպատակ՝ հաստատել քաղաքական մենաշնորհ, դրանով հավերժացնել իրենց իշխանությունը: Այս մասին Ազատության հրապարակում ընթացող Սահմանադրական հանրաքվեի «ոչ»-ի ճակատի «Չե՛ք անցկացնի» քաղաքացիական նախաձեռնության հանրահավաքի ժամանակ հայտարարեց ՀԺԿ վարչության քարտուղար Ստեփան Մինասյանը:








































