ՊՍԺ-ի հարձակվող Էզեկիլ Լավեսին ցանկանում է ուժերը փորձել Իսպանիայի առաջնությունում:
El Mundo Deportivo-ի տեղեկությունների համաձայն՝ Արգենտինայի հավաքականի 30-ամյա ֆուտբոլիստը գերադասում է միանալ ազգային թիմի իր խաղընկերներ Լիոնել Մեսսիին և Խավիեր Մասկերանոյին: Փորձառու ռմբարկուն իր ծառայություններն է առաջարկել «Սևիլիա»-ին և «Վալենսիա»-ին:
Հարկ է նշել, որ փարիզյան ակումբի հետ Լավեսիի գործող պայմանագրի ժամկետն ավարտվելու է 2016 թվականին:









































