CNN Türk-ի փոխանցմամբ, Թուրքիայի հարավարևելյան Շըրնաք նահանգում բացօթյա բանավեճ է կայացել քրդական «Խաղաղություն և ժողովրդավարություն» կուսակցության (ԽԺԿ) և իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ) պատգամավորական թեկնածուներ Հասիփ Քափըլանի (անկախ թեկնածու) և Մեհմեդ Էմին Դինդարի միջև:
Դա ուղիղ եթերով հեռարձակվել է թուրքական TV 8 հեռուստաալիքով: Բանավեճի թեժ պահին ԽԺԿ-ի ու ԱԶԿ-ի՝ մոտակայքում հավաքված կողմնակիցների միջև ծեծկռտուք է բռնկվել, որի ժամանակ ուղիղ եթերում հնչել են նաև կրակոցներ:
Ոստիկանությունը ստիպված է եղել արցունքաբեր գազ կիրառելով ցրել կռվարարներին: Կան նաև ձերբակալվածներ:









































