Գերմանացի հայտնի մարզիչ Օտմար Հիտցվելդն իր կարծիքն է հայտնել Մյունխենի «Բավարիա»-ի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլայի ապագայի մասին:
«Մեկ մրցաշրջանով էլ Գվարդիոլայի պայմանագրի ժամկետի երկարաձգումը վատ որոշում չի լինի թե՛ «Բավարիա»-ի, թե՛ Գվարդիոլայի համար: Երեք տարվա աշխատանքից հետո դա իմաստ կունենա:
Գվարդիոլան վերակառուցում է թիմը և մոտ է վերջնական նպատակին: «Բավարիա»-ն գերազանց խաղ է ցուցադրում և այժմ կարևոր է շարունակել այդ ուղին»,- Bild-ը մեջբերում է Հիտցվելդի խոսքերը:










































