«Սան Պաուլու»-ի հարձակվող Ալեշանդրե Պատոն հունվարին կարող է համալրել «Բարսելոնա»-ի կազմը: Այդ մասին հայտնում է Sport. es-ը:
Կատալոնացիները ցանկանում են, որպեսզի թիմում Լիոնել Մեսսիին, Լուիս Սուարեսին և Նեյմարին արժանի փոխարինող լինի:
Տեղեկությունների համաձայն՝ Պատոն, ում իրավունքները պատկանում են «Կորինտիանս»-ին, պատրաստ է «Բարսելոնա»-ում նստել պահեստայինների նստարանին՝ անհրաժեշտության դեպքում փոխարինելով թիմի առաջատարներից մեկին:
Ընթացիկ մրցաշրջանում Պատոն 29 հանդիպում է անցկացրել «Սան Պաուլու»-ի կազմում և 10 գոլի հեղինակ դարձել:









































