Անգլիայի հավաքականի նախկին հարձակվող Գարի Լինեկերն իր կարծիքն է հայտնել Ժոզե Մոուրինյոյի ապագայի վերաբերյալ:
«Որքան շատ խաղ է անցկացնում «Չելսի»-ն, այնքան ակնհայտ է դառնում, որ Ժոզե Մոուրինյոն այլևս չի կարող հաղթահարել ճգնաժամը: Մի պահ նա կորցրել է թիմի կառավարման թելերն ու այնուհետև խնդիրներ են ծագել՝ մեկը մյուսի հետևից:
«Արիստոկրատներ»-ը գլորվում են դեպի անդունդ: Մրցաշրջանի ընթացքում մարզչի փոփոխության կողմնակից չեմ: Բայց այդ խնդիրը լուծելու այլ միջոցներ ես չեմ տեսնում»,-The Guardian-ը մեջբերում է Լինեկերի խոսքերը:






































