Սիրիայում ռուսական ավիացիայի հարվածների արդյունքում զոհվել է մոտ 600 մարդ, որից 1/3-ը քաղաքացիական անձինք են։ Այս մասին հայտնում է Մարդու իրավունքների պաշտպանության մոնիտորինգի սիրիական կենտրոնը՝ փոխանցում է Reuters գործակալությունը։
«Ռուսական ավիացիայի հարվածները դարձել են 185 քաղաքացիական անձանց և 410 տարբեր ապստամբական խմբերի ներկայացուցիչների մահվան պատճառ»,- ասվում է հաղորդագրությունում։
Իր հերթին Ռուսաստանը պնդում է, որ իր ավիացիայի հարվածները Սիրիայում ուղղված են բացառապես ԴԱԻՇ-ի գրոհայինների դեմ։









































