Էր-Ռիյադը կշարունակի աջակցել սիրիական ընդդիմությանը, և հետագայում էլ կձգտի Սիրիայի նախագահ Բաշար Ասադին պաշտոնից հեռացնել: Այս մասին BBC-ին տված հարցազրույցում ասել է Սաուդյան Արաբիայի ԱԳՆ ղեկավար Ադել ալ-Ջուբեյրը:
Ըստ նախարարի՝ Սիրիայում հիմա անհրաժեշտ է ուժերի այնպիսի հավասարակշռություն ապահովել, որը երաշխավորում է Ասադի հեռացումը: Ալ-Ջուբեյրը հավելել է, որ եթե Սիրիայի նախագահն ինքը չհեռանա, անհրաժեշտ կլինի նրան ուժով ստիպել:











































