ԴԱԻՇ-ը հրահանգել է փակել բոլոր կանացի խորհրդատվությունները Ռաքքայում, որոնց ղեկավարը տղամարդ է: Այս մասին հայտնում է The Independent-ը:
Իսլամիստները հայտարարել են, որ դա արվում է, որպեսզի տղամարդ գինեկոլոգները չկարողանան կին այցելուներին զննել: Շատ բժիշկներ ստիպված են եղել դադարեցնել պրակտիկան, մյուսները փախել են:
Բժիշկների խոսքերով՝ վերջին տարում գինեկոլոգիական կլինիկաներ դիմող կանանց թիվը լրջորեն աճել է, միաժամանակ, նրանց տարիքը նվազել է: Նրանցից շատերն այնքան փոքր են, որ նույնիսկ չեն հասկանում՝ ինչ է սեքսուալ կոնտակտը: Բժիշկներից մեկն ասել է, որ «ոմանք պարզապես չգիտեն՝ ինչ է սեքսը և կլինիկայում իրենց տիկնիկներով են խաղում»:






































