Ռուս սուպերմոդել Իրինա Շեյկը կարող է հպարտանալ նոր նվաճումով. նա միացել է L’Oreal բրենդի թիմին, հայտնում է starslife.ru-ն:
Որպես ապրանքանիշի ներկայացուցիչ՝ իր նոր դերի մասին նա գրել է Instagram-ում. «Ես այնքան ուրախ եմ, և ինձ համար մեծ պատիվ է հայտարարել, որ ես միացել եմ L’Oreal ընտանիքին` որպես նոր միջազգային ներկայացուցիչ: Այժմ ես Ջեյ Լոյի, Ջուլիանա Մուրի, Եվա Լոնգորիայի և Ջեյն Ֆոնդայի նման ընտանիքի անդամ եմ: Ես ձգտել եմ դրան, և իմ երազանքը կատարվել է: Այնքան շատ պահեր կան, որ չեն մոռացվի: Ես ուզում եմ մաքուր սրտով շնորհակալություն հայտնել L’Oreal-ի հիանալի թիմին այն հնարավորության համար, որ նրանք ինձ տվեցին»:
L’Oreal Paris ընկերության նախագահ Սիրիլ Շապյուին նույնպես ուրախությամբ է արտահայտվել Իրինայի մասին` նրան անվանելով «սուպեր կին»:












































