Թուրքիայի նախագահ Աբդուլահ Գյուլը, Օքսֆորդի համալսարանի իսլամագիտության կենտրոնում հանդես գալով դասախոսությամբ, անդրադարձել է նաեւ Ղարաբաղյան հիմնախնդրին: Ըստ ադրբեջանական APA գործակալության` նշելով, որ անթույլատրելի է տարածաշրջանում սառեցված հակամարտությունների պահպանումը, Գյուլը անվիճարկելի է համարել «Լեռնային Ղարաբաղի օկուպացիան» եւ հավելել է. «Թեեւ բանավեճ է ընթանում Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ, բոլորի համար է պարզ, որ Ադրբեջանի յոթ շրջանները օկուպացված են: Նույնիսկ հենց Հայաստանը գիտի եւ հայտարարում է, որ Լեռնային Ղարաբաղի շուրջ շրջանները իրեն չեն պատկանում»: