Մեր գրասենյակները չեն փակվում, մենք ունենք քարոզիչներ, մենք չունենք որեւէ խնդիր:Այս մասին կուսակցության Գործադիր մարմնի նիստից հետո լրագրողներին ասաց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝պնդելով, թե մեծամասնականով ընտրված բոլոր պատգամավորներն էլ ընդգրկված են սահմանադրական հանրաքվեի քարոզարշավում։
Անդրադառնալով ԱԺ–ում «Նույնականացման քարտերի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախածի շուրջ ԱԺ–ում հնչած քննադատություններին`առ այն, որ դրանք կրկնակի քվեարկության հնարավորություն են տալիս, Շարմազանովն ասաց, որ նույնականացման քարտ ունեցող 183 000 քաղաքացիներն իրենց սահմանադրական իրավունքն իրացնելու հնարավորություն պետք է ունենան։