Իտալական «Նապոլի»-ի կիսապաշտպան Մարեկ Համշիկը կարծում է, որ աշխարհի լավագույն հարձակվողը ներկա պահին համարվում է իր թիմակիցը՝ Գոնսալո Իգուաինը, տեղեկացնում է Football-italia.net-ը:
«Պարզապես խնդրում եմ վերանայել Իգուաինի արդյունավետությանը: Նա մեծ օգուտ է տալիս թիմին: Գոնսալոն ամեն ինչ կարողանում է անել խաղադաշտում:
Իգուաինը սուպերաստղ է, այդ իսկ պատճառով կարծում եմ, որ ներկա պահին աշխարհի լավագույն հարձակվողը հենց նա է»,- հայտարարել է սլովակ կիսապաշտպանը:








































