Saturday, 04 07 2026
ԱԲ-ն կարող է պետական կառավարման համակարգը դարձնել ավելի արդյունավետ, քաղաքացիների կարիքներին արագ արձագանքող. ԲՏԱ նախարարի հարցազրույցը
23:50
Կարող էինք հուղարկավորության ժամանակ մեկ հարվածով վերացնել Իրանի ղեկավարությանը․ Թրամփ
Ամբերդի վերականգնման աշխատանքներին ծանոթանալու նպատակով ԿԳՄՍ նախարարն այցելել է ամրոցի տարածք
23:30
ՌԴ-ն Ուկրաինային հորդորում է 6 ժամով դադարեցնել Կոնստանտինովկայի գնդակոծություն
Հայաստանի բասկետբոլի Մ16 տարեկանների հավաքականը հաղթանակով է մեկնարկել երևանյան ԵԱ-ում
23:10
ԱՄՆ-Իրան բանակցությունները կվերսկսվեն հուլիսի 11-ին
Տեղի է ունեցել կին դիվանագետների միջազգային օրվան նվիրված բարձր մակարդակի միջոցառում
22:50
ԵՄ-ում կարող են արգելել երեխաների մուտքը սոցիալական ցանցեր
Կապան-Խոտանան ավտոճանապարհին ավտովոզում բռնկված հրդեհի հետևանքով ավտովոզը և 5 ավտոմեքենաներ այրվել են
22:30
Աննախադեպ շոգը խաթարել է ԱՄՆ-ի Անկախության օրվա տոնակատարությունները
Կեցցե՜ ժողովրդավարությունը, շնորհավորում եմ բոլորիս
22:10
Կեղծ նիհարեցնող դեղամիջոցները մարդկանց կոմայի մեջ են գցել
Հայաստանը շատ հեշտ հրաժարվեց ռուսական զենքից. նույնը տեղի կունենա բոլոր մյուս ոլորտներում
21:50
Էվերեստի ամենահայտնի անանուն զոհերից մեկի ինքնությունը բացահայտվել է
ՀՀ-ի նկատմամբ վստահության մեծացմամբ՝ ԵՄ-ն ավելի առաջ է գնում. ՌԴ ախորժակը սահմանափակվում է
21:30
«Այլմոլորակային զենք» Մարսի վրա՞
«Եռագլուխը» եթե բանտում լինի, նորմալ ընտրություն կանցկացվի. այս ելքը նրանց ավելի ձեռնտու է քան ՔՊ-ին
21:09
IPhone 18 Pro-ի գաղտնի տվյալների արտահոսքից հետո Apple-ը արձագանքել է միջադեպին
Հայաստանի ապաշրջափակման «հյուսիսային նախագիծը» իրատեսական չէ, ի՞նչ կտա TRIPP-ը
20:50
Գերմանիայում արգելափակել են ծայրահեղ աջերի համագումարը
Կիևյան կամրջի աշխատանքները շարունակվում են ամեն օր. Արտյոմ Կարապետյան
20:30
Ինչու Իրանը համաձայնեց զինադադարին. NYT
9-րդ գումարման ԱԺ-ում ներկայացված կլինեն երեք խմբակցություն․ ՍԴ-ն ուժի մեջ թողեց ԿԸՀ 259-Ա որոշումը
20:10
Աշխարհում միլիարդատերերի թիվը հասել է պատմական առավելագույնի
Վեդիի ջրամբարի ջրալցման փորձարկման փուլը բարեհաջող է ընթանում. ՀՏԶՀ
19:50
«Արյունոտ ջրվեժը» Անտարկտիդայում
Հայաստանի արտահանման ուղիների դիվերսիֆիկացումը և ընդլայնումը ՀՀ կառավարության ռազմավարական առաջնահերթություններից է․ Տիգրան Մկրտչյան
19:30
Ռեյխսկանցլերիայի հետ կապված բունկերը պատրաստվում են քանդել
Դատախազության ամենակարևոր ռեսուրսը սկզբունքային, պրոֆեսիոնալ, բարեվարք և իրենց ծառայությանը նվիրված մարդիկ են. գլխավոր դատախազը կոլեգիայի նիստ է անցկացրել
19:10
Հայտնաբերվել է կյանքի համար հնարավոր պայմաններ ունեցող մոլորակ

ՎիվաՍել-ՄՏՍ-ը և Հայաստանի «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնը»՝ Այգեպարում

ՎիվաՍել-ՄՏՍ-ի ֆինանսավորմամբ և «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնի» կողմից իրականացվող բնակարանաշինության ծրագրի շրջանակներում, Տավուշի մարզի սահմանամերձ Այգեպար, Ներքին Կարմիրաղբյուր, Մովսես, Վազաշեն գյուղերում 2014 և 2015թթ. ընթացքում կառուցվել և/կամ վերանորոգվել է 27 տուն:

Գրիգորյանների ընտանիքն ապրում է սահմանամերձ Այգեպարում՝ թիկունքում յուրաքանչյուր վայրկյան զգալով թշնամու շունչը, սակայն երբեք չկասկածելով, որ պետք է ապրել ու արարել սեփական հողում: Ընտանիքը փոքր է. ամուսիններն են և իրենց դուստրը: Տուն չունենալու փաստը երիտասարդ ընտանիքին ժամանակին թույլ չի տվել անգամ մտածել ևս մեկ երեխա ունենալու մասին:

«Վեց տարի ապրել ենք ամուսնուս ծնողների հետ, ապա՝ վարձով: Ամուսինս տարբեր շինարարական աշխատանքներ է անում, իսկ ես աշխատում եմ դպրոցում: Մեր եկամուտը երբեք չի եղել այնքան, որ հույս ունենայինք, թե մի օր տուն կունենանք: Իմ ուրախությունն անչափ է, երախտիքս՝ անսահման: Եվ այն, որ այսօր և՛ բնակարան ունենք, և՛ այն նորոգելու հնարավորություն՝ անգնահատելի է»,- ասել է ընտանիքի մայրը՝ Մարինեն:

ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը և Հայաստանի «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնի» նախագահ Աշոտ Եղիազարյանը Տավուշի մարզում շրջայցի ժամանակ եղել են Գրիգորյանների նոր տանը, որտեղ, չնայած շինարարական աշխատանքները դեռ չեն ավարտվել, սակայն արդեն զգացվում է օջախի ջերմությունը:

«Կարևոր գործեր անելու լավագույն ձևը դրանք կրկնելն է: Մենք սահմանամերձ գյուղերում բնակարանաշինության ծրագիր ենք իրականացում այդ տրամաբանությամբ: Դա անհրաժեշտ է` ռազմավարական տեսանկյունից: Այստեղ կա ոչ միայն գյուղացու կողքին կանգնելու, նրան թև ու թիկունք լինելու, այլև հակառակորդին մեր կամքով զինաթափելու հրամայական: Մենք ամուր ենք միասին: Սահմանամերձ գյուղի բնակիչները պահպանում են մեր երկի սահմանները և մենք պարտավոր ենք մեր գործերով կանգնել նրանց կողքին: Այս ծրագիրը համարում ենք հաջողվածներից մեկը»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

«Այգեպարը բավական մոտ է սահմանին: Այստեղ մշտապես լսվում են կրակոցներ: Բնակիչները, սակայն, հերոսաբար շարունակում են ապրել հայրենի գյուղում: Բնակարանաշինության ծրագրով ընթացիկ տարում գյուղում ընտանիքներից մեկի համար տուն է գնվել, որը ևս կվերանորոգվի, իսկ երկրորդը կունենա կոմունալ բարվոք հարմարություններ: Մինչև տարեվերջ, անկախ կրակոցներից, երկու բնակարաններում էլ շինարարությունը կավարտվի: Այգեպարցի երկու ընտանիք Ամանորը կդիմավորի իր բարեկարգ բնակարանում»,- ասել է Հայաստանի «Ֆուլեր Տնաշինական Կենտրոն»-ի նախագահ Աշոտ Եղիազարյանը:

Ծրագրի իրականացման համար 2015թ.-ին ՎիվաՍել-ՄՏՍ-ը 100 մլն ՀՀ դրամի ներդրում է կատարել (2014թ.-ին` 55 մլն դրամ), իսկ Հայաստանի «Ֆուլեր Տնաշինական Կենտրոն»-ը իրականացնում է ծրագիրը: Համագործակցության արդյունքում՝ 2007թ.-ից մինչև տարեվերջ բարեկարգված կամ կիսակառույց տան շինարարությունը ավարտին հասցրած ընտանիքների թիվը կհասնի 93-ի:

ՎիվաՍել-ՄՏՍ… Դու կապ ունես:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում