Համացանցում է հայտնվել «Կեղտոտ պապիկը» (Dirty Grandpa) ֆիլմի թրեյլերը: Ֆիլմում գլխավոր դերերը կատարել են Ռոբերտ դե Նիրոն և 28-ամյա Զաք Էֆրոնը՝ գրում է Spletnik.ru-ն:
Դե Նիրոն մարմնավորել է տարեց գեներալի, ով դեռևս շատ եռանդուն է՝ չնայած պատկառելի տարիքին: Էֆրոնը մարմնավորում է նրա թոռանը, ով պատրաստվում է ամուսնանալ:
Բացի այն, որ պապիկը դեմ է ընտանեկան պարտականություններին և հավատարմության երդումներին, նաև չի հավանել հարսնացուին: Հարսանիքից մեկ օր առաջ ծերուկին անհապաղ անհրաժեշտ էր մեկնել Ֆլորիդա, իսկ թոռնիկը ստիպված պետք է ուղեկցեր նրան: Այստեղից էլ սկսվում են երկու սերունդների արկածները:











































