Wednesday, 01 07 2026
19:50
Լուկաշենկոն Չինաստան այցից հետո մեկնել է Ինդոնեզիա
19:40
«Փյունիկ»-ը նոր համալրում ունի կազմում
19:30
Հորմուզի նեղուցի ականազերծման համար մոտ երկու ամիս կպահանջվի. Իտալիայի ՊՆ
Քննարկվել են քաղաքաշինության ոլորտի թվայնացման առաջիկա ծրագրերը
19:18
Հազարավոր երկրպագուների տոնախմբությունն ավարտվել է զոհերով
19:10
57 միլիոն դոլար, ոսկե ներքնազգեստ. աղմկահարույց բացահայտում Իրաքում
Աննա Հակոբյանը Նյու Յորքում մասնակցում է առաջին տիկնանց և պարոնների համաշխարհային ամենամյա ակադեմիային
Պուտինը ԱԽ նիստ է անցկացրել
«Երևան ավտոբուս»-ի հեռախոսահամարները ժամանակավորապես անհասանելի են
Ակամայից հիշվում է Մոլդովայում կատարվածը․ Զախարովան՝ ՀՀ ԸՕ-ում առաջարկվող փոփոխությունների մասին
18:30
Ուրսուլա ֆոն դեր Լայենը ժամանել է Բաքու
Քննարկվել են «Աջափնյակ» մետրոյի կայարանի և տրանսպորտի արդիականացման ծրագրերը
Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Գերմանիայի Բունդեսթագի անդամ Յոհաննես Ֆոլքմանի գլխավորած պատվիրակությանը
18:10
Չինաստանում ուժի մեջ է մտել «Էթնիկ միասնության» մասին օրենքը
Ադրբեջանը «ձգտում» է ներգրվե՞լ Թուրքիա-ԱՄՆ ռազմական գործարքներին
17:50
Յուրգեն Կլոպը ցանկություն ունի գլխավորելու Գերմանիայի ազգային թիմը
17:40
Երեմյան ֆերմա. ապագայի գյուղատնտեսությունը` Հայաստանում
17:30
ԵՄ-ն չեղարկում է ամերիկյան արդյունաբերական ապրանքների նկատմամբ մաքսատուրքերը
ՍԴ-ում ավարտվել է ԱԺ ընտրությունների արդյունքների վիճարկման դատաքննությունը
17:10
Վենեսուելայում երկրաշարժից մեկ շաբաթ անց մարդիկ շարունակում են մնալ փլատակների տակ. CBS
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
16:50
Հենրիխ Մխիթարյանը երկարաձգեց պայմանագիրը «Ինտեր»-ի հետ
Արարատյան դաշտում սկսվել է լոլիկի դեղին հասունացումը
16:30
Շոգի պատճառով Էյֆելյան աշտարակը կարող է «աճել» մինչև 10 սանտիմետր
Կասկածի տակ են դրել մեր ընտրողի կամքը․ ԿՀԿ-ն խնդրում է ՍԴ-ին մերժել բոլոր դիմումները․ Հովակիմյան
Տալլինում կանցկացվի Made in Armenia Expo ցուցահանդեսը
Այս ընտրություններին «լցոնումների» մասին անգամ բամբասանքի մակարդակով չենք լսել․ ԿԸՀ քարտուղար
Հայտնի է Ղազախստանի արտահերթ խորհրդարանական ընտրությունների օրը
Ընտրակաշառքների միջոցով փորձում են ամեն ինչ մխտռել․ մտածելու լրջագույն բան ունենք․ Ջուլհակյան
Հայկական ծնեբեկի առաջին խմբաքանակն արտահանվել է Սինգապուր, իրականացվել է նաև ծիրանի փորձնական արտահանում

Ինչ բովանդակության շուրջ են հանդիպելու Սարգսյանն ու Ալիևը

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահները մինչև տարեվերջ հանդիպելու ցանկություն են հայտնել: Սա երևի թե կարելի է համարել Մինսկի խմբի համանախագահների տարածաշրջանային վերջին այցի արդյունքը կամ արդյունքներից մեկը: Համենայն դեպս, հոկտեմբերի 26-28-ը նրանք տարածաշրջանում էին հենց այս նպատակով՝ կազմակերպելու Սարգսյան-Ալիև հանդիպում սահմանում լարվածությունը թուլացնելու համար:

Սակայն տվյալ պարագայում իհարկե կարևոր է դառնում այն, թե ինչ են քննարկելու Սարգսյանն ու Ալիևը տարեվերջյան հանդիպմանը: Իսկ սա էլ իր հերթին նշանակում է, որ կարևոր է, թե հատկապես ինչ պայմաններով են Սարգսյանն ու Ալիևը հանդիպման ցանկություն հայտնել: Այսինքն՝ նրանք ցանկացել են հանդիպել անկախ ամեն ինչի՞ց, թե՞ առաջ են քաշել իրենց պայմանները, այսինքն՝ կհանդիպենք, եթե…

Եթե հանդիպումը բերելու է իրավիճակի լիցքաթափման և հրադադարի խախտումների էական նվազման՝ փրկելով խաղաղ բնակիչների և զինծառայողների կյանքեր, ապա նման հանդիպումը, միանշանակ, կարելի է ողջունել: Սակայն հարկ է իհարկե չմոռանալ, որ Սարգսյան-Ալիև վերջին հանդիպումից մի քանի օր հետո տեղի ունեցավ հրադադարի խախտման ամենաաղաղակող և աննախադեպ միջադեպերից մեկը, երբ ադրբեջանական կողմը խոցեց հայկական ուղղաթիռը, որն ուսումնավարժական թռիչք էր իրականացնում: Այսինքն՝ Սարգսյան-Ալիև հանդիպումները ինքնին բռնությունների և հրադադարի խախտման, լարվածության ու անկայունության կանխարգելման երաշխիքներ չեն, և կարևոր է, թե հատկապես ինչ բովանդակություն ունեն այդ հանդիպումները: Այլապես մինչև տարեվերջ կարող է հանդիպումը լինել, իսկ ահա հաջորդ տարվա սկզբին Ադրբեջանը նորից ձեռնամուխ կլինի հրադադարի խախտումներին:

Եվ ահա այս առումով է, որ կարևոր է, թե ինչ պայմաններով են Սերժ Սարգսյանը և Իլհամ Ալիևը համաձայնել հանդիպել, և այդ հանդիպմանը ինչ խնդիրներ, ինչ հարցեր են քննարկվելու: Ի վերջո, հայտնի է նաև, որ Իլհամ Ալիևը Բաքվում մերժել է սահմանային միջադեպերի հետաքննության վերաբերյալ ԵԱՀԿ Մինսկի խմբի առաջարկները, ինչը նշանակում է, որ Ալիևը, մեղմ ասած, չի պատրաստվում հրաժարվել հրադադարի խախտման և ապակայունացման իր մարտավարությունից, այլապես նա կհամաձայներ հետաքննական մեխանիզմների վերաբերյալ առաջարկներին: Իսկ եթե չի ներդրվում նման մեխանիզմ, կնշանակի, որ իրավիճակը, մեծ հաշվով, շարունակում է մնալ անկառավարելի կամ անվերահսկելի, գոնե նմանօրինակ լոկալ բախումներ, լոկալ միջադեպերի տեսանկյունից: Եվ արդյունքում կարող է ստացվել, որ Սարգսյան-Ալիև նոր հանդիպումը ընդամենը կարող է լուծել ռազմական լայնամասշտաբ գործողություններ թույլ չտալու հարց:

Սա էլ, իհարկե, մեղմ ասած, քիչ չէ, սակայն ակնհայտ է, որ եթե արդեն համընդհանուր բանակցային գործընթացով սկսենք բավարարվել նման աստիճանով, այսինքն՝ միայն թե լայնամասշտաբ պատերազմ չլինի, ապա դա հենց լայնածավալ պատերազմի տանող ուղղակի ճանապարհը կլինի, քանի որ փաստացի կնշանակի, որ ապակայունացման ներկայիս նոր փուլն արդեն լեգիտիմացված և հաստատված, այսպես ասած, ընդունված իրողություն է:

Եվ դրանից հետո արդեն կգա լարվածության նոր մակարդակի հաստատման փուլը: Այստեղ է առանցքային վտանգը և մտահոգությունը առ այն, որ նման ճանապարհը ոչ թե պատերազմի կանխարգելման, այլ պատերազմը քայլ առ քայլ մոտեցնելու ճանապարհն է: Ըստ այդմ՝ եթե Սարգսյան-Ալիև հանդիպումից հետո հրապարակում չի հայտնվում որևէ նոր մեխանիզմի կամ գործընթացի թեկուզ ուրվագիծ, որտեղ մատնանշվում են իրավիճակի կայունացման և, այսպես ասած, ինչ-որ իմաստով վերադարձնելու մեխանիզմներ, այսինքն՝ հրադադարի խախտման տրամաչափը նվազեցնելու մեխանիզմներ, կնշանակի՝ պատերազմը վերահաստատում է իր օրակարգային հավակնությունները, իսկ բանակցային փուլում քննարկվում են պարզապես այդ պատերազմի, այսպես ասած «գնին» առնչվող խնդիրներ՝ ներառելով և՛ հակամարտող կողմերի ներքաղաքական իրողությունները, և՛ աշխարհաքաղաքական առավել լայն մասշտաբի խնդիրներն ու դիմակայության ասպեկտները:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում