Wednesday, 01 07 2026
Քննարկվել են քաղաքաշինության ոլորտի թվայնացման առաջիկա ծրագրերը
19:18
Հազարավոր երկրպագուների տոնախմբությունն ավարտվել է զոհերով
19:10
57 միլիոն դոլար, ոսկե ներքնազգեստ. աղմկահարույց բացահայտում Իրաքում
Աննա Հակոբյանը Նյու Յորքում մասնակցում է առաջին տիկնանց և պարոնների համաշխարհային ամենամյա ակադեմիային
Պուտինը ԱԽ նիստ է անցկացրել
«Երևան ավտոբուս»-ի հեռախոսահամարները ժամանակավորապես անհասանելի են
Ակամայից հիշվում է Մոլդովայում կատարվածը․ Զախարովան՝ ՀՀ ԸՕ-ում առաջարկվող փոփոխությունների մասին
18:30
Ուրսուլա ֆոն դեր Լայենը ժամանել է Բաքու
Քննարկվել են «Աջափնյակ» մետրոյի կայարանի և տրանսպորտի արդիականացման ծրագրերը
Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Գերմանիայի Բունդեսթագի անդամ Յոհաննես Ֆոլքմանի գլխավորած պատվիրակությանը
18:10
Չինաստանում ուժի մեջ է մտել «Էթնիկ միասնության» մասին օրենքը
Ադրբեջանը «ձգտում» է ներգրվե՞լ Թուրքիա-ԱՄՆ ռազմական գործարքներին
17:50
Յուրգեն Կլոպը ցանկություն ունի գլխավորելու Գերմանիայի ազգային թիմը
17:40
Երեմյան ֆերմա. ապագայի գյուղատնտեսությունը` Հայաստանում
17:30
ԵՄ-ն չեղարկում է ամերիկյան արդյունաբերական ապրանքների նկատմամբ մաքսատուրքերը
ՍԴ-ում ավարտվել է ԱԺ ընտրությունների արդյունքների վիճարկման դատաքննությունը
17:10
Վենեսուելայում երկրաշարժից մեկ շաբաթ անց մարդիկ շարունակում են մնալ փլատակների տակ. CBS
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
16:50
Հենրիխ Մխիթարյանը երկարաձգեց պայմանագիրը «Ինտեր»-ի հետ
Արարատյան դաշտում սկսվել է լոլիկի դեղին հասունացումը
16:30
Շոգի պատճառով Էյֆելյան աշտարակը կարող է «աճել» մինչև 10 սանտիմետր
Կասկածի տակ են դրել մեր ընտրողի կամքը․ ԿՀԿ-ն խնդրում է ՍԴ-ին մերժել բոլոր դիմումները․ Հովակիմյան
Տալլինում կանցկացվի Made in Armenia Expo ցուցահանդեսը
Այս ընտրություններին «լցոնումների» մասին անգամ բամբասանքի մակարդակով չենք լսել․ ԿԸՀ քարտուղար
Հայտնի է Ղազախստանի արտահերթ խորհրդարանական ընտրությունների օրը
Ընտրակաշառքների միջոցով փորձում են ամեն ինչ մխտռել․ մտածելու լրջագույն բան ունենք․ Ջուլհակյան
Հայկական ծնեբեկի առաջին խմբաքանակն արտահանվել է Սինգապուր, իրականացվել է նաև ծիրանի փորձնական արտահանում
Զարգացումը տեսանելի է․ վարչապետը շնորհավորել է ՊՊԾ ծառայողներին տոնական օրվա առիթով
15:50
Բրազիլիան կօգնի Վենեսուելային վերականգնելու քաղաքները երկրաշարժից հետո
Անհրաժեշտ է խստացնել պատժաչափն ընտրակաշառք տվողների և ստացողների համար․ Ալեքսանյան

Ոչ թե հիասթափվել եմ, ընդհակառակը՝ հպարտ եմ. Ալեն Սիմոնյան

«Արարատ» ամսագրի գլխավոր խմբագիր, Երևանի ավագանու «Բարև Երևան» դաշինքի 12-րդ հորիզոնականը զբաղեցնող Ալեն Սիմոնյանն ապրիլի 9-ի իրադարձություններից հետո հիասթափություն չի ապրել, միակ հիասթափությունն ու ափսոսանքն ապրիլի 9-ից հետո այն է, որ փետրվարի 18-ին փչացրել է իր քվեաթերթիկը և չի քվեարկել Րաֆֆի Հովհաննիսյանի օգտին: Նրա կարծիքով՝ այն, ինչ կատարվեց ապրիլի 9-ին, որևէ մտածող, խորը վերլուծություն անող մարդու համար չի կարող հիասթափության առիթ հանդիսանալ.

«Ինչից պետք է հիասթափվեի, ի՞նչ պետք է լիներ, որ չեղավ, մարդիկ պետք է գնային Բաղրամյան 26-ի դռնե՞րը ջարդեին, կամ ոստիկանները մարդ սպանեի՞ն, իրար վրա կրակեինք, որ հիասթափություն չլինե՞ր։ Ոչ թե հիասթափվել եմ, ընդհակառակը՝ հպարտ եմ»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Ալեն Սիմոնյանը:

«Բարև Երևան» դաշինքի համամասնական թեկնածուներն արդյոք պատասխանատվություն վերցնո՞ւմ են իրենց վրա ապրիլի 9-ին կատարվածի համար: Ըստ Ալեն Սիմոնյանի՝ նախ ավագանու ցուցակը և նախագահ ընտրված Րաֆֆի Հովհաննիսյանը տարբեր բաներ են, իսկ ինչ վերաբերում է հետևանքներին, ապա հետևանք, որպես այդպիսին, չի եղել: Ըստ նրա՝ պատասխանատվություն կրել է Րաֆֆի Հովհաննիսյանի թիմը, որն ապրիլի 9-ին եղել է առաջին շարքում՝ ի դեմս Րաֆֆի Հովհաննիսյանի, նրա տիկնոջ և որդու, որոնց Րաֆֆի Հովհաննիսյանը չէր փախցրել որևէ տեղ պահելու։

«Ստյոպա Սաֆարյանը, Հովսեփ Խուրշուդյանը, Արմեն Մարտիրոսյանը՝ նրանք բոլորը պատասխանատվություն կրել են: Հիասթափությունը կայանում է նրանում, որ իշխանությունը ցույց տվեց, որ պատրաստ է դիմել ամենաբիրտ, ամենավատ ամենաանօրինական քայելերի՝ իր իշխանությունը պահելու համար, իսկ Րաֆֆի Հովհաննիսյանը և իր թիմը չգնացին այդ բախմանը, քանի որ պարզ չէ՝ ինչի կբերեր դա: Պարզ է, որ մարդիկ, ովքեր եկել էին իշխանություն վերցնելու, չվերցրեցին այն: Բայց սա նույնն է, որ փոքր երեխան պաղպաղակ է ուզում ուտել, բայց ծնողը գիտի, որ ուտի, հիվանդանալու է, և չի թողնում: Ոչինչ, որ երեխան կհիասթափվի, բայց չի հիվանդանա, չի վնասի: Եվ թող սա լինի Րաֆֆի Հովհաննիսյանի վարկանիշի հաշվին, բայց թող մարդ չմահանա մեր երկրում, թող մարտի մեկեր չլինեն»,- ասաց Ալեն Սիմոնյանը:

Նրա դիտարկմամբ՝ պետք չէ անձնավորել պայքարը, նպատակը Րաֆֆիին նախագահ դարձնելը չէ, կամ Բաղրամյան 26-ի դարպասները կոտրելը չէ, նպատակը գործուն պետական համակարգ ունենալն է, որ ոստիկանն իր տեղում լինի, որ քաղաքապետի թեկնածուին վերջին հայհոյանքները «չշռայլի»:

«Հիասթափությունն այնքան վերացական, ոչ լուրջ կատերգորիա է, իհարկե՝ կհիասթափվեն էլ, կուժեղանան էլ, կպարտվեն էլ, կհաղթեն էլ: Ես հպարտ եմ, որ «Բարև Երևան» ցուցակում եմ՝ Արմեն Մարտիրոսյանի, Ստեփան Սաֆարյանի նման տղաների կողքին, մտածող և արդար մարդկանց կողքին, ովքեր իրենց առողջությունը և կյանքը պատարաստ են վտանգել, բայց լինել մարդկանց կողքը և չփախչել, չթաքնվել»,- նշեց Ալեն Սիմոնյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում