Հունաստանի Փիլոս քաղաքի մոտակայքում գտել են մեր թվարկությունից 1500 տարի առաջ հուղարկավորված ռազմիկի: Հնէաբանների միջազգային խմբի կողմից պեղումները կատարվել են ամռանը: Մշակույթի նախարարությունը այն համարել է «մայրցամաքային Հունաստանում վերջին 65 տարվա ամենակարևոր գտածոն»:
Ռազմիկի գերեզմանը գտնվել է Նեստոր արքայի պալատից ոչ հեռու: Այդ հնագույն գերեզմանատանը գտնվել են ավելի քան 1400 արտեֆակտներ, այդ թվում՝ փղոսկրից պատրաստված ոսկեպատ բռնակով բրոնզաձույլ սուր, 2 ոսկե մատանի, 2 ոսկե և 6 արծաթե սկահակ, արծաթե գավաթներ, ոսկե շղթա և փորագրություններով թանկարժեք քարեր:
Ակնհայտ է, որ ռազմիկը եղել է իր ժամանակի կարևոր մարդկանցից: Նա մահացել է 30-35 տարեկանում:















































