Հոլիվուդյան դերասան Ջոնի Դեպը կխաղա Նիլ Գեյմանի «Fortunately, the Milk» հեքիաթի գլխավոր դերում, հայտնում է vesti-ukr.com-ը:
Էդգար Ռայթի ֆիլմը կլինի խաղային կինոյի և անիմացիայի խառնուրդ:
Ջոնի Դեպին արդեն այս շաբաթ կարելի է տեսնել «Սև պատարագ» քրեական ֆիլմում: Մյուս տարի դերասանը էկրան կվերադառնա «Ալիսան Հայելիների աշխարհում» ֆիլմում, իսկ 2017 թվականին կթողարկվի «Կարիբյան ծովի ծովահենների» նոր մասը:










































