Դորտմունդի «Բորուսիա»-ի և Գաբոնի ազգային հավաքականի հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգը ճանաչվել է Բունդեսլիգայի 10-րդ տուրի լավագույն ֆուտբոլիստը:
Հիշեցնենք, որ 10-րդ տուրում Օբամեյանգը «Աուգսբուրգ»-ի դեմ խաղում դարձել էր հեթ-տրիկի հեղինակ:
Հավելենք, որ ավելի վաղ Օբամեյանգն ընդգրկվել էր Եվրոպայի Լիգայի 3-րդ տուրի խորհրդանշական հավաքականում:








































