Փարիզում բացվել է Շոկոլադի սրահը, որը համարվում է աշխարհի ամենամեծ շոկոլադի փառատոնը: Ամենավառ շոուներից մեկը եղել է նորաձևության ցուցադրությունը՝ հայտնում է The Telegraph-ը: Պոդիում է բարձրացել ֆրանսիական երաժշտության, կինոյի, հեռուստատեսության 15 աստղ: Նրանք ներկայացրել են շոկոլադից պատրաստված հագուստներ:
Այդ հագուստները հեռանկարային մոդելավորողների և աշխարհին հայտնի շոկոլադագործների համատեղ աշխատանքներն են: Salon du Chocolat-ի այցելուները կարող են զգեստները տեսնել ոչ միայն նորաձևության շոուի ընթացքում, այլև մասնագիտացված ցուցահանդեսում՝ հաղորդվում է սրահի կայքում: Ֆորումի շրջանակներում անցկացվում են նաև վարպետության դասեր, ցուցադրություններ և այլ թեմատիկ միջոցառումներ:










































