Մեծ Բրիտանիայի օրենսդիրները դատապարտել են դիզայներ Վիկտորյա Բեքհեմի նորաձևության ցուցադրություններին կրծքի զրոյական համարով մոդելների մասնակցությունը:
Խորհրդարանականները ցանկացել են դա անձամբ նրան հայտնել, բայց նա անտեսել է հանդիպման հրավերը, որը պետք է տեղի ունենար իրենց հրավիրած կլոր սեղանի շրջանակներում: Այս մասին գրում է The Mirror-ը:
Հանդիպմանը մասնակցելու են հրավիրվել խոշոր գործակալություններ և դիզայներներ, նրանց թվում՝ Վիկտրոյա Բեքհեմը: Հանդիպմանը պատգամավորները մտադիր են եղել նորաձևության բիզնեսի ներկայացուցիչներին ասել, որ դեֆիլեին այդպիսի արտաքինով աղջիկների մասնակցությունը ձևավորում է բացասական, «ոչ կանացի» միտումներ:
Հանդիպման կազմակերպիչ պատգամավոր Քերոլայն Նոուքսն իրավիճակն անվանել է իսկական խայտառակություն:
Բրիտանացի խորհրդարանականների, լրոգրողների և համացանցի օգտատերերի դժգոհությունն առաջացրել է Բեքհեմի հավաքածուի սեպտեմբերյան ցուցադրությունը Նյու Յորքում Նորաձևության շաբաթին: Մասնավորապես, դիզայներին մեղադրել են անորեքսիայի և կանացի գեղեցկության չափանիշերի մասին զանգվածային պատկերացման պրոպագանդայի համար:
















































