Ավելի քան 60 միավոր մարտական տեխնիկա, այդ թվում՝ տանկեր և մարտական հետևակի մեքենաներ են փոխադրվել Լիտվա՝ այնտեղ տեղակայված ԱՄՆ բանակի անձնակազմի համար: Ինչպես TASS-ին հայտնել են բալթյան պետության պաշտպանության նախարարությունում՝ մարտական տեխնիկան հասել է մարտական Ռուքլա քաղաք, որտեղ տեղակայված է ամերիկյան ստորաբաժանումը:
Պաշտպանության նախարարությունում նշել են, որ ծովով Կլայպեդին նավահանգիստ փոխադրված տեխնիկան երկաթուղային ճանապարհով տեղափոխվել է անհրաժեշտ վայր: Ամերիկյան անձնակազմի տրամադրության տակ է դրվել հինգ M1A2 Abrams տանկ և Bradley հետևակի 13 մարտական մեքենա, նաև այլ մարտական տրանսպորտային միջոցներ:









































