Ադրբեջանական NIDA շարժումը հայտարարել է նոյեմբերի 1-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների մասնակցությունից հրաժարվելու մասին: Contact.az-ի փոխանցմամբ՝ կազմակերպությունը հետ է կանչել իր թեկնածուներին:
Կազմակերպության հաղորդագրությունում նշվում է, որ իրենք «չեն հավատում ազատ և արդար ընտրությունների անցկացմանը», և համոզված են, որ ընտրությունները հերթական անգամ կեղծվելու են։
NIDA-ի ներկայացուցիչները տեղեկացրել են, որ ընտրությունների մեջ մտնելով՝ ի սկզբանե նպատակ են ունեցել ոչ թե ստանալ պատգամավորական մանդատներ, այլ նախընտրական քարոզչության պատրվակով 21-օրյա ժամանակաշրջանում ավելի շատ շփվել քաղաքացիների հետ:
Կազմակերպության հայտարարության մեջ նշվում է, որ իրենց ակտիվիստները կհետևեն ընտրությունների ընթացքին և կփորձեն բացահայտել կեղծիքները։











































