Thursday, 11 06 2026
ԱՄՆ-ի և Իրանի միջև նոր էսկալացիան սպառնում է համաշխարհային տնտեսությանը․Պեսկով
Վերահաշվարկից հետո ԲՀԿ-ի ներկայացրած 33 ձայնը չի հաստատվել
Ոչ թե ինքնասպանություն է եղել, այլ՝ ամուսինները պատուհանից դուրս էին նետել
20:30
Կատարը դատապարտել է Իրանի հարձակումները Հորդանանի, Քուվեյթի և Բահրեյնի վրա
20:20
«Արարատ-Արմենիա»-ի պաշտպանը միացել է «Ալաշկերտ»-ին
Առաջիկա ժամերին հորդառատ անձրևներ կդիտվեն Հրազդան և Սևան քաղաքներում
Ովքեր են շնորհավորել Նիկոլ Փաշինյանին
19:50
Լիտվան հակամարտության ավարտից հետո զինվորականներ կուղարկի Հորմուզի նեղուցում առաքելության համար
ՊՆ-ում բարեփոխումները շարունակվում են. Պապիկյան
19:30
ԵՄ-ն առաջիկա գագաթնաժողովում կարող է հավանություն տալ Ուկրաինայի անդամակցության բանակցություններին. Կոշտա
Հաստատվել են արտահանման ծավալի փոխհատուցման նոր սահմանաչափեր
19:10
Կանադան հայտարարել է, որ կշարունակի ռազմական օգնություն ցույց  տալ Ուկրաինային
ԶՊՄԿ-ն միացել է ՄԱԿ-ի գլոբալ պայմանագրին
18:50
Առնվազն 22 մարդ է զոհվել Պակիստանում ռազմական ուղղաթիռի կործանման հետևանքով
18:44
Հայէկոնոմբանկը գործարկում է անքարտ կանխիկացում ծառայությունը
Հարկադիր կատարողը՝ փոփոխվող աշխարհի առաջնագծում. նշվում է Հարկադիր կատարողների համաշխարհային օրը
18:35
Կոնվերս Բանկի և Mastercard-ի նոր առաջարկը՝ մինչև 10% քեշբեք և 5000 դրամի պրոմոկոդ Yandex Go-ում
18:30
ԵՄ-ն պետք է պատրաստ լինի Իրանի նկատմամբ նոր պատժամիջոցներ կիրառել․ Իտալիայի վարչապետ
Սպայի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Ադրբեջանից Հայաստան կուղարկվի նավթամթերքի հերթական խմբաքանակը
Ռուսաստանը «որոշել է մինչև ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրությունները լուծել Ուկրաինայի հարցը»
17:50
Պեկինը կոչ է անում դադարեցնել ռազմական գործողությունները Մերձավոր Արևելքում
Հորդառատ անձրևներ և կարկուտ՝ Շիրակում, Լոռիում և Տավուշում
17:30
Կատարը փորձում է համոզել Իրանին նստել բանակցային սեղանի շուրջ. ABC News
Քաջարանում փլուզվել է Ողջի գետի հարակից պատնեշը․ ավտոճանապարհը միակողմանի փակ է
17:10
ԱՄՆ-ն այսօր երեկոյան շատ ուժեղ հարված կհասցնի Իրանին. Թրամփ
Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկայում
16:50
Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարը հրաժարական է տվել
ԱՄՀ գործադիր տնօրենը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
16:30
Իսպանիայի կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովն աջակցություն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին

«Մենք հարգում ենք Հայաստանի ինքնիշխանությունը և ակնկալում, որ մյուս գործընկերներն էլ նույնը կանեն»

Եվրամիությունը մտադիր է զարգացնել Հայաստանի հետ համակողմանի համագործակցությունը փոխադարձ շահ ներկայացնող բոլոր ոլորտներում՝ չնայած  2013-ին Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ տեղի ունեցած փոփոխությանը:

Սա ԵՄ Հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Յոհաննես Հանի խոսնակ Մայա Կոչիյանչիչի մեկնաբանությունն է Հայաստան-ԵՄ սպասվող նոր բանակցությունների մասին: Պատասխանելով «Առաջին լրատվական»-ի հարցերին՝ խոսնակը նաև տեղեկացրեց, որ բանակցությունների մեկնարկը նախատեսվում է մինչև ընթացիկ տարվա ավարտը:

– Ի՞նչ բնույթի համաձայնագիր են պատրաստվում ստորագրել Երևանն ու Բրյուսելը:

– Եվրամիությունը և Հայաստանը ընդգծել են իրենց քաղաքական կամքը՝ խորացնելու և ընդլայնելու հարաբերությունները համագործակցության բոլոր հնարավոր ոլորտներում՝ չնայած  2013-ին Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ տեղի ունեցած փոփոխությանը:  Այս համատեքստում կողմերը հաջողությամբ ավարտել են համատեղ ամփոփիչ աշխատանքը, որի արդյունքում նախանշվել են ապագա գործակցության հնարավոր բնագավառները:

– Իսկ ավելի կոնկրետ ո՞ր ոլորտները կներառվեն նոր փաստաթղթի մեջ: Այն կունենա՞ տնտեսական բաղադրիչ, և ի՞նչ մակարդակի տնտեսական համագործակցության հնարավորություն այն կտա:

– ԵՄ արտաքին գործերի խորհուրդը հոկտեմբերի 12-ին լիազորեց Եվրոպական հանձնաժողովին և արտաքին գործերի ու անվտանգության հարցերով բարձր հանձնակատարին սկսել Հայաստանի հետ նոր՝ իրավաբանորեն կապող և համապարփակ համաձայնագրի շուրջ բանակցություններ և հաստատեց համապատասխան բանակցային մանդատը: ԵՄ-ն մտադիր է զարգացնել և ամրապնդել Հայաստանի հետ համակողմանի համագործակցությունը Արևելյան գործընկերության շրջանակներում՝ փոխադարձ շահ ներկայացնող բոլոր ոլորտներում: Իսկ բանակցությունների մեկնարկը նախատեսվում է մինչև ընթացիկ տարվա ավարտը:

– Վերջին երկու տարիներին կողմերը մշտապես հայտարարում են, որ ԵՄ-Հայաստան հարաբերությունները պիտի զարգանան այնպես, որպեսզի չհակասեն Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) առջև Հայաստանի ստանձնած պարտավորություններին: Ինչպե՞ս են Երևանն ու Բրյուսելը պատրաստվում լուծել այդ խնդիրը:

– Երկու կողմերը նպատակ ունեն ստորագրելու համակողմանի և համապարփակ համաձայնագիր, որը կծածկի քաղաքական, տնտեսական և ոլորտային համագործակցությունը՝ հաշվի առնելով  ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությունից բխող պարտավորությունները: Համաձայնագրի ճշգրիտ շրջանակն ու անվանումը կորոշվեն ավելի ուշ փուլում՝ հիմնվելով բանակցությունների կոնկրետ արդյունքների վրա:

ԵՄ-ն և Հայաստանը կընդլայնեն իրենց հարաբերությունները և կվերանայեն այդ հարաբերությունների իրավական բազան դիտարկվող՝ Եվրոպայի հարևանության քաղաքականության ավելի լայն շրջանակներում:

Եթե ավելի իրատես լինենք, Հայաստանն ունի՞ բավականաչափ ինքնիշխանություն ԵՄ-ի հետ բանակցելու համար: Գուցե այս անգամ Երևանը այդ հարցերը պիտի համաձայնեցնի Մոսկվայի՞ հետ:

– Մենք հարգում ենք Հայաստանի ինքնիշխանությունը և ակնկալում ենք, որ մյուս գործընկերներն էլ նույնը կանեն:

– Եվրամիության պատվիրակության ղեկավար Լյուկ Պիեր Դևինյեն Երևանում Հայաստանի պատվիրակության հետ հանդիպման ժամանակ հայտարարեց. «Այս անգամ մի՛ վախեցեք և ստորագրե՛ք բանակցված համաձայնագիրը»: Եվրոպայում կա՞ն կասկածներ, որ Հայաստանի իշխանությունն այս անգամ էլ կարող է չստորագրել համաձայնագիրը, ինչպես եղավ սեպտեմբերի 3-ի հայտնի հայտարարությունից հետ:

– Մենք հավատում ենք, որ բանակցությունները կիրականացվեն բարեխղճորեն և չեն շահարկվի հնարավոր սցենարների միջոցով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում