Սոցցանցերի այն օգտատերերը, որոնց դուր է գալիս բեկոնը, աջակցության ակցիա են կազմակերպել այն բանից հետո, երբ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) և Քաղցկեղի ուսումնասիրության միջազգային գործակալությունը հայտարարել են, որ 50 գրամ և ավելի վերամշակված մսի (երշիկ, նրբերշիկ կամ բեկոն) ամենօրյա օգտագործումը 18 տոկոսով մեծացնում է աղիների քաղցկեղի առաջացման վտանգը: Այս մասին գրում է Reuters-ը:
Նշվում է, որ երկրորդ օրն անընդմեջ Twitter-ում հայտնվում են #FreeBacon, #Bacongeddon և #JeSuisBacon հեշթեգներ:
Ակցիային աջակցել են հայտնի անձինք և քաղաքական գործիչներ:






































