Իրանը կարող է լինել Սիրիայում իրավիճակի կարգավորման «առանցքային գործընկեր»՝ հայտնել է Պետդեպի պաշտոնական ներկայացուցիչ Ջոն Կիրբին։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն։
«Նա կարող է լինել»,- ասել է Կիրբին ճեպազրույցում՝ պատասխանելով հարցին, թե ԱՄՆ-ն Իրանին համարո՞ւմ է սիրիական ճգնաժամի կարգավորման գործում առանցքային գործընկեր։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Իրանը հրավիրվել է՝ մասնակցելու Վիեննայում ամսվա վերջին Սիրիայի հարցով բանակցություններին։










































