Վերջերս Բրիթնի Սփիրսը 120 հազար դոլար նվիրատվություն է կատարել Nevada Childhood Cancer Foundation բարեգործական կազմակերպությանը, որն օգնում է օնկոլոգիական հիվանդություններով տառապող երեխաներին:
Բրիթնին, ով մշտապես կանոնավոր ելույթ է ունենում Լաս Վեգասում իր Piece of Me համերգային շոուով, խոստացել է նվիրաբերել յուրաքանչյուր վաճառված տոմսից 1 դոլար: Եվ պահել է խոստումը: Իսկ քանի որ նրա ելույթները մեծ հաջողություն են վայելում, ստացվել է 120 հազար դոլար գումար:
«Ես երջանիկ եմ, որ կարող եմ օգնություն ցուցաբերել Nevada Childhood Cancer Foundation կազմակերպությանը: Դրա մասնագետները փրկում են սարսափելի հիվանդությամբ տառապող երեխաների կյանքն ու նրանց ընտանիքներին` ամեն օր ծանր աշխատանք իրականացնելով»,- ասել է Բրիթնին:









































