Կատալոնական «Բարսելոնա»-ի պաշտպան Դանիել Ալվեսը նշեց, որ Լիոնել Մեսսիի բացակայության պայմաններում թիմն ակնհայտորեն ավելի վատ է խաղում:
Հիշեցնենք, որ Տիտո Վիլանովայի սաները ՉԼ քառորդ եզրափակիչում «Կամպ Նոու» մարզադաշտում մինչև 71-րդ րոպեն պարտվում էին ՊՍԺ-ին:
«Երբ Մեսսին խաղադաշտում չէ, մենք ակնհայտորեն ավելի վատ ենք խաղում, քան նրա ներկայության պայմաններում: Մենք Լեոյի կարիքն էինք զգում: Նրա՝ խաղադաշտում հայտնվելը մեզ օգնեց թե՛ ֆիզիկապես, թե՛ հոգեպես: ՊՍԺ-ն կորցնելու ոչինչ չուներ և կարողացավ խնդիրներ ստեղծել մեզ համար»,- հայտարարել է ֆուտբոլիստը:










































