Ռուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ընտանեկան երջանկության հորմոն օքսիտոցինը մեզ ստիպում է հաճույք զգալ ընկերների և այլ մարդկանց հետ շփվելիս՝ շնորհիվ նրա, որ այն ուղեղի վրա ներգործում է նույն կերպ, ինչպես մարիխուանան։ Դրա մասին նշված է Proceedings of the National Academy of Sciences ներյոֆիզիոլոգների հրապարակած հոդվածում։
Ճենովայում գտնվող Իտալիայի Տեխնոլոգիական ինստիտուտը ներկայացնող Դենիել Պիոմելին հայտարարել է, որ իրենց բացահայտումը ցնցող հնարավորություն է բացում աուտիզմի բուժման համար, և որ իրենց ստացած դեղամիջոցն այդ հիվանդությամբ տառապողներին կարող է օգնել էլ ավելի շատ շփվել շրջապատի հետ և ինտեգրվել հասարակությանը։









































