«Քանի դեռ հոկտեմբերի 27-ի քաղաքական, տնտեսական, բարոյահոգեբանական իրավիճակը երկրում չի հարթվել, ինձ անելու բան կա, չբավարարված լինելու բան կա, և ես պայքարելու եմ»: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը:
Նա նշեց, որ Կարեն Դեմիրճյանը և Վազգեն Սարգսյանը «Արդարություն դաշինքով» իշխանության եկան առանց կաշառք բաժանելու:
«Հավատացեք, Վազգեն Սարգսյանը կարող էր Սերժ Սարգսյանի կամ Ռոբերտ Քոչարյանի նման թվերը խփեր առանց Կարեն Դեմիրճյանի, բայց հասկացավ, որ դա ոչ մի տեղ չտանող ճանապարհ է, և պետք է ունենալ հասարակական աջակցություն՝ երկիրը ոտքի հանելու: Եվ դրա համար նրանց միությունը տվեց ռեալ արդյունք, ապագայի հույս»,-հավելեց նա:











































