Տարեսկզբից Միջերկրական ծովով Եվրոպա է ժամանել 704.227 ներգաղթյալ և փախստական։ Այս մասին հայտարարել է Միգրացիայի հարցերով միջազգային կազմակերպությունը՝ փոխանցում է TASS գործակալությունը։
Ամենամեծ թվով ներգաղթյալներին ու փախստականներին ընդունել է Հունաստանը՝ 560.683 մարդ։ Իտալիա է ժամանել 139.594 մարդ։ Վերջին մեկ շաբաթում Եվրոպայում ներգաղթյալների ու փախստականների թիվը մեծացել է մոտ 64 հազարով։
Տարեսկզբից 3257 մարդ է մահացել ծովում՝ Եվրոպա հասնելու փորձի ժամանակ։






































