Ամերիկյան New York Times թերթի փոխանցմամբ՝ ամերիկացի օդերևութաբանները կանխատեսել են, թե ինչպիսին կլինեն մարդու բնակության պայմանները Մերձավոր Արևելքում60 տարի անց։ Նրանց կարծիքով՝ այդ ժամանակ Պարսից ծոցի երկրներում անհնար կլինի մարդկանց գտնվելը օդորակման համակարգ ունեցող հիմնարկներից դուրս, ինչը մասնավորապես կազդի Մեքքա ուխտագնացության վրա։
Հետազոտության հեղինակներն իրենց արդյունքները հրապարակել են Nature Climate Change պարբերականում։ Գիտնականները կարծում են, որ գլոբալ տաքացման հետևանքով այնքան կբարձրանան ջերմաստիճանն ու խոնավությունը, որ մարդու առողջության համար վտանգավոր կլինի հատուկ սարքավորումներով զինված տարածքից դուրս մի քանի ժամ անգամ մնալը։









































