Կահիրեում ձերբակալվել են ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման մի շարք զինյալներ: Հայտնի է, որ ծայրահեղականների կողմնակիցները մի շարք ահաբեկչություններ էին ծրագրել Եգիպտոսի հանգստավայրերում: RIA Novosti-ի փոխանցմամբ՝ իսլամիստները Եգիպտոս են ժամանել Լիբիայից: Նրանց թվում են եղել Հայաստանի, Սիրիայի, Իրանի, Սերբիայի ու Բելառուսի քաղաքացիներ:
Տեղի հատուկ ծառայությունների տվյալներով` ահաբեկիչները հետևել են կարևոր զբոսաշրջային օբյեկտներում՝ Գիզայի բուրգերում, մայրաքաղաքի զվարճանքի կենտրոններում, ինչպես նաև ոստիկանական բաժանմունքներում ու զբոսանավերում անցուդարձին: Նրանց մոտ հայտնաբերել են զենք, Եգիպտոսի ոստիկանական և բանակային հագուստ, ինչպես նաև ԴԱԻՇ-ի խորհրդանիշով հագուստ։











































