Ճապոնիայում մոտավորապես 25 հազար զինվորական է ներգրավվել մոտավորապես 12 հազար անհայտ կորածների դիերը հայտնաբերելու գործողություններին, որոնք կորել են մարտի 11-ին տեղի ունեցած հզոր երկրաշարժի և ցունամիի հետևանքով:
Սա երրորդ լայնամասշտաբ որոնողական աշխատանքներն են մարտի 11-ին տեղի ունեցած աղետից հետո: Տեղեկացվում է, որ երկուշաբթի օրը հայտնաբերվել է 38 դի: Որոնողական աշխատանքները կշարունակվեն երեքշաբթի օրը:
Մտավախություն կա, որ դիերի մեծամասնությունը ջուրը քշել է ծով: Պաշտոնական տվյալներով մահացածների թիվը կազմում է 14,340 մարդ: Այս մասին հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:
Ճապոնիայում մեծացել է վարչապետ Նաոտո Կանին քննադատողների թիվը, որոնք նրան մեղադրում են երկրաշարժից և ցունամիից հետո երկրում սկսած ճգնաժամը չվերահսկելու մեջ:
Կիրակի օրը տեղական ընտրությունների ժամանակ նրա գլխավորած դեմոկրատական կուսակցությունը կորցրել է իր ընտրողների մի մասի վստահությունը:










































