Saturday, 27 06 2026
11:50
Բրազիլիայում բնակիչները «այլմոլորակայինների հարձակման» մասին ահազանգ են ստացել
11:40
ՍԴ-ն քննում է ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու գործը
11:30
ԱԱ-2026-ի պաշտոնական գնդակը NASA-ն ուղարկել է տիեզերք
Վթարային ջրանջատում Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքում
11:10
Աշխարհի ամենատարեց ցամաքային կենդանին նոր ճանաչում է ստացել
Մահացել է ՀՀ ժողովրդական արտիստ Ռաիսա Մկրտչյանը
10:50
Կաբո Վերդեի հավաքականը դուրս է գալիս փլեյ-օֆֆ՝ առանց գեթ մեկ հաղթանակ տանելու
Վթարային ջրանջատում Արաբկիր վարչական շրջանում
Ռուսական բեռնարգելքը չի՞ ազդել ընտրությունների արդյունքի վրա. միջամտությունները ակնհայտ են
Առավոտյան սուրճն ավելի համով է Պապ թագավորի փողոցում․ Նիկոլ Փաշինյան
Եթե 30-40% արտահանման այլ ուղիներ ունենայինք, ՌԴ-ն շուկան երբեք չէր փակի. սա պետք է մեզ դաս լինի
Լարսը բաց է 
Վրաստանի կոշտ պատասխանը ԵԽԽՎ-ին. Ոչ մի արտաքին ճնշում չի ստիպի հրաժարվել ազգային շահերից
Apple-ը թանկացրել է Mac համակարգիչներն ու iPad պլանշետները
Ավտոճանապարհներն անցանելի են
Մարդանման ռոբոտների դարաշրջանը մոտ է․ Digit-ն արդեն աշխատում է պահեստներում
Սպասվում է անձրև և կարկուտ
09:10
Volkswagen-ը պատմության մեջ աշխատատեղերի ամենախոշոր կրճատումն է իրականացնելու
ԱՄՆ-ը կրկին միջնորդական առաքելություն կիրականացնի՞
08:50
Կանադան կարող է առաջին անգամ մասնակցել «Եվրատեսիլին»
Արտագնա նիստ անցկացրեցինք․ Տիգրան Ավինյան
08:30
Իսրայելն ու Լիբանանը ստորագրել են շրջանակային համաձայնագիր
ՇՎՏՄ-ն հորդորում է սպառողներին չօգտվել «ԴԱՎՈ ՕԻԼ» ՍՊԸ-ին պատկանող գազալցակայանների ցանցից
08:10
Ծիծաղը միավորում է մարդկանց և կապիկներին․ նոր բացահայտում
Գիշերային շրջայց․ կազմվել են արձանագրություններ
Կասեցվել է «Պանիր Լոռի 50%» արտադրատեսակի արտադրությունը
00:50
Մունդիալ-2026. Ֆրանսիան հաղթեց Նորվեգիային. Դեմբելեն` ԱԱ-ների ամենաարագ հեթ-տրիկներից մեկի հեղինակ
Պայմանագրային զինծառայող է մահացել․ ՔԿ
00:30
ՖԻՖԱ-ն փորձում էր ջնջել բրենդները, բայց դրանք դարձան ամենահայտնիները
Կգումարվի ԱԺ արտահերթ նստաշրջան

Ո՞ւմ կողքին է ԲՀԿ-ն «սրտով ու մտքով»

Երևանի ավագանու ընտրություններում ԲՀԿ ցուցակի երրորդ տեղը զբաղեցնող ու ԲՀԿ նախընտրական շտաբի պետ, գործարար պատգամավոր Աբրահամ Մանուկյանը ևս գնացել էր Սերժ Սարգսյանի երդմնակալության արարողությանը: «Առաջին լրատվական»-ը երեկ զրուցեց նրա հետ` պարզելու, թե ի վերջո` ո՞ւմ կողքին է ԲՀԿ-ն: Հիշեցնենք նաև, որ վերջերս ոստիկանությունը նրա տղաների մեքենայից զենք էր հայտնաբերել, ու այդ գործով կալանավորված անձ կա:

Պարոն Մանուկյան, ԲՀԿն միշտ ասում է` ժողովրդի կողքին է, բայց ստացվում է` ԲՀԿականները Սերժ Սարգսյանի կողքին են:

– Ո՞վ ա ասում, մենք միշտ ժողովրդի կողքին ենք, չկասկածեք: Ո՞վ է կասկածում:

Դուք ԲՀԿ նախընտրական շտաբի պետն եք, ինչպե՞ս է, որ գնացել էիք Սերժ Սարգսյանի երդմնակալությանը:

– Բայց ինչի՞ չպետք ա գնայի, մեր երկրի նախագահն ա:

Դե, Գագիկ Ծառուկյանը չէր եկել, մտածում էինք, որ ԲՀԿն էլ պիտի չգար:

– Էդ հարցերով դիմեք տիկին Զոհրաբյանին:

Իսկ Ձեզ Գագիկ Ծառուկյա՞նն էր հանձնարարել գնալ Սերժ Սարգսյանի երդմնակալության արարողությանը:

– Տենց հանձնարարություն կոնկրետ երբեք չի եղել: Մենք մեր կամքի տերն ենք: Մեր ֆրակցիան երբեք տենց հանձնարարականներով չի շարժվում, բոլորը շարժվում են իրենց մտքի, սրտի ուղղորդմամբ:

Ասել է թե` Ձեր միտքն ու սի՞րտն էր Ձեզ ուղղորդել դեպի Համալիր:

– Քաղաքական որոշում չի եղել ոչ տենց, ոչ հակառակը:

Քանի որ Դուք նախկինում հանրապետական եք եղել, հնարավո՞ր է…:

– Ես երբեք հանրապետական չեմ եղել, սխալվում եք:

Նախկինում նաև Սաշիկ Սարգսյանի մոտ ընկերն եք, չէ՞, եղել:

– Ես էսօր էլ եմ ընկեր, որովհետև իմ ընկերությունը շարունակվում ա: Բոլորի հետ իմ ընկերությունը շարունակվում ա:

Որպես ԲՀԿ ավագանու շտաբի պետ` ինչպե՞ս եք գնահատում նախընտրական արշավը:

– Մրցակցային:

Այսինքն` պայմանները հավասա՞ր են, ՀՀԿն չի՞ օգտագործում իր լծակները:

– Ամեն դեպքում էս պահին լրիվ նորմալ գնում ա մրցակցային պայքար:

ՀՀԿն հայտարարություն արեց ընտրակաշառք բաժանելու հետ կապված, որ դատապարտում են ցանկացած երևույթ

– Մենք երկու անգամ ավելի ենք դատապարտում, միանշանակ:

Սակայն տեղեկություններ կան, որ ընտրակաշառքի որոշ խոստումներ են տրվում:

– Բացառված ա:

Պնդում եք, որ ԲՀԿն ընտրակաշառք չի՞ բաժանելու այս անգամ:

– Միանշանակ: Ու երբեք էլ չի բաժանել, ասեմ: Ժողովուրդը ԲՀԿ-ին ընդունում է: Մենք մեր համակիրներն ունենք, կուսակցության անդամների մեծ զանգված ունենք:

Նախորդ անգամ` խորհրդարանական ընտրություններում, հայտնի է, որ և ՀՀԿն, և ԲՀԿն 10-հազարական դրամ ընտրակաշառք էին բաժանում:

– Ես համարում եմ, որ դրանք սուտ տեղեկություններ են, նման փաստ չի արձանագրված:

Իսկ ԲՀԿ շտաբը հիմա ի՞նչ աշխատանքներով է զբաղվում:

– Աշխատում ենք, կազմակերպում ենք մեր քարոզչությունը, ժողովրդի հետ հանդիպումներ ենք ունենում, մեր համակիրների, մեր կուսակցականների հետ աշխատանքներ ենք տանում: Մենք ծրագիր ենք ներկայացրել և ուզում ենք կյանքի կոչել մեր ծրագրերը:

Պարոն Մանուկյան, վերջերս Ձեր տղաների մեքենաներում հայտնաբերված զենքի հետ կապված ի՞նչ կարող եք ասել:

– Սուտ է, չպարզաբանվե՞ց ինչի:

Ոստիկանության հաղորդագրությամբ` Ձեր տղաների մեքենայում է զենքը հայտնաբերվել:

– Նման բան չի եղել, պարզաբանումները եղել են: Ում մոտ էլ զենքը եղել է, էդ մարդը էսօր ազատությունից զրկված է: Իմ տղաների հետ կապ չունի:

Բայց Ձեր տղաների մեքենայում է գտնվել զենքը:

– Ի՞նչ կապ ունի: Ձեր մեքենայում էլ պամադա կարա լինի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում