Իռլանդացի Դևիդ Թոմաս Սմիթը Google Maps-ի արբանյակային լուսանկարներից ստեղծում է վիրտուալ «պարսկական գորգեր»: Սմիթն իր նախագիծն անվանել է Anthropocene՝ հաղորդում է Business Insider-ը:
«Անտրոպոցեն» տերմինը երկրաբաններն օգտագործում են ժամանակաշրջանը նշելու համար, երբ մարու գործունեությունը սկսել է էականորեն ազդել Երկրի էկոհամակարգի վրա: Այս մասին են նաև աշխատանքները: Դեռևս 150-200 տարի առաջ այդ լուսանկարներում չի եղել ոչինչ՝ բացի կանաչից, սակայն այդ ժամանակից ի վեր մարդկությունը կարողացել է երկրագնդի մակերեսին «նկարել» նախշեր:
Անսովոր պատկերներ ստեղծելու համար Սմիթը կիրառում է Google Maps-ի բազմաթիվ լուսանկարներ, հավաքում է դրանք Photoshop-ում՝ փորձելով այնպես անել, որ արդյունքը հիշեցնի պարսկական գորգերի թելեր: Արդյունքում ստացվել է վառ տեսական խառնուրդ՝ արևելյան ավանդական արվեստի և քարտեզագրության նորագույն ձեռքբերումների հիմքով:
Ներկայում նրա աշխատանքները ցուցադրված են նաև Դուբլինի Copper House պատկերասրահում:Նկարչի լուսանկարների հետ կարելի է ծանոթանալ նրա կայքում:










































