The Beatles խմբի նախկին անդամ Փոլ Մաքքարթնին կրկին առաջին տեղն է զբաղեցրել բրիտանական շոու բիզնեսի ամենահարուստ գործիչների ցուցակում, որը կազմել է The Sunday Times-ը:
Պարբերականի փորձագետների գնահատականներով՝ Մաքքարթնիի և նրա կնոջ՝ Նենսի Շևալի ընդհանուր կարողությունը կազմել է 680 մլն ֆունտ (1 մլրդ 40 մլն դոլար): Երաժիշտը ցուցակն անընդմեջ գլխավորում է 1989 թվականից, երբ The Sunday Times-ը սկսեց անցկացնել այդ հետազոտությունը: Այն ժամանակ նրա կարողությունը գնահատվում էր 80 մլն ֆունտ:
Երկրորդ տեղում հայտնի կոմպոզիտոր Էնդրյու Լլոյդ Ուեբերն է՝ հայտնի մյուզիքլների հեղինակը: Նրա կարողությունը գնահատվում է 620 մլն ֆունտ (950 մլն դոլար): Եռյակը եզրափակում են իռլանդական U2 խմբի մասնակիցները: 4 անդամների կարողությունը գնահատվում է 800 մլն դոլար:
4-րդ տեղում Էլթոն Ջոնն է (370 մլն դոլար): 5-րդ և 6-րդ տեղերում են ֆուտբոլիստ Դևիդ Բեքհեմն ու նրա կինը՝ Վիկտորյա Բեքհեմը (305 մլն դոլար): Տասնյակում ընդգրկված է նաև Rolling Stones խմբի անդամ Միք Ջագերը:








































