International Data Corporation վերլուծական ընկերությունը հայտնել է, որ անհատական համակարգիչների վաճառքը ընթացիկ տարվա առաջին եռամսյակի ընթացքում 14 տոկոսով անկում է ապրել: Սա 1994-ից ի վեր գների առաջին անկումն է: Այս մասին հաղորդում է BBC-ն:
Զարգացած երկրներում ավելի շատ գնում են սմարթֆոններ և պլանշետներ՝ հին համակարգիչները թարմացնելու փոխարեն:
Փորձագետները նաև ենթադրել են, որ թեև Windows-ի վերջին տարբերակը համատեղելի է սենսորային էկրանների հետ, սակայն այն ևս կարող է անմիջական ազդեցություն ունենալ վաճառքի անկման վրա:










































