Պետական հատուկ հանձնաժողովը բացել է Հարավսլավիայի սոցիալիստ առաջնորդ Իոսիֆ Բրոզ Տիտոյի իրերի չհրկիզվող պահարանը: Այս մասին գրում է սերբական «Երեկոյան լուրեր» թերթը:
Տիտոյի բոլոր իրերը 30 տարի պահպանվել են Սերբիայի Ազգային բանկում, սակայն ոչ ոք դրանց չէր դիպչում: Այժմ դրանք հասանելի են միայն Սերբիայի նախագահի անունից գործող հանձնաժողովի անդամներին:
Ծրագրվում է, որ հանձնաժողովը իրերը կուսումնասիրի մոտ 10 օր, այնուհետև այդ մասին տեղեկությունը հասանելի կդառնա ավելի լայն շրջանակների: Սերբական իշխանությունները ցանկանում են խուսափել դրա հետ կապված մամուլի աղմուկից:
Նշենք, որ Տիտոն մահացել է 1980թ. մայիսի 4-ին՝ 87 տարեկանում:










































