«007. Սպեկտր» ֆիլմի համաշխարհային պրեմիերային ներկա են եղել արքայազն Ուիլյամը կնոջ՝ Քեյթի և եղբոր՝ Հարիի հետ: Այս մասին գրում է Spletnik.ru-ն:
Արքայազն Հարին ինչ-որ բանի շուրջ տարված խոսում է ժապավենի ռեժիսոր Սեմ Մենդեսի և պրոդյուսեր Բարբարա Բրոքքոլիի հետ, իսկ հմայիչ դքսուհի Քեթրինը գեղեցիկ ժպտում է և ձեռքով անում հանդիսատեսին ու լուսանկարիչներին:
Նշենք, որ 007 գործակալի մասին 24-րդ ֆիլմը առաջին անգամ պրեմիերային ցուցադրությամբ լայն վարձույթ է դուրս գալիս Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի բոլոր կինոթատրոններում, որից հետո այն կհայտնվի ամբողջ աշխարհի էկրաններին:

















































