Սիրիական բանակը երկրի հյուսիսում, Թուրքիայի սահմանի մոտ գտնվող Սալմա քաղաքի շրջակայքում գերիշխող դիրքեր է գրավել: Այդ մասին տեղեկացրել է Սիրիայի բանակի գեներալ Ալի Մայհուբը, գրում է Russian.rt.com-ը:
«Մեր զինված ուժերը ռազմական գործողություններ են իրականացրել Սալմա քաղաքի շրջակայքում, գրավել են մի շարք բարձունքներ և օդային հարվածներ են հասցրել ահաբեկիչների դիրքերին և հրամանատարական կետերին: Նպատակակետերը վնասազերծված են, տասնյակ ահաբեկիչներ ոչնչացված են»,- ասել է Ալի Մայհուբը:






































