Monday, 08 06 2026
ՀՀ ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են հունիսի 7-ին «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալված Հովհաննես Սահակյանին
17:30
Կայա Կալասը հանգստության կոչ է արել Իրանին և Իսրայելին
Մոդին շնորհավորել է Փաշինյանին, մտադիր է խորացնել Հայաստանի և Հնդկաստանի բարեկամական հարաբերությունները
Հայաստանը թևակոխում է քաղաքական զարգացման նոր հանգրվան. Խաչատուրյան
Անհամբեր սպասում եմ Շվեդիայի և ԵՄ-ի համագործակցության խորացմանը ՀՀ-ի հետ. Կրիստերսոն
17:10
Իրանը պատրաստ է հարվածել ԱՄՆ-ի և Իսրայելի հետ կապված էներգետիկ ենթակառուցվածքներին
Իսպանիայի վարչապետ Սանչեսը շնորհավորել է Փաշինյանին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ
16:55
Ուկրաինայի ԱԳ նախարարը շնորհավորել է հայ ժողովրդին ազատ և ժողովրդավարական ընտրությունների անցկացման առթիվ
Հուսով ենք՝ հնարավորինս շուտ կստորագրվի խաղաղության համաձայնագիրը. Ֆիդան
16:50
Իսրայելն ու Իրանը դիտարկում են անհապաղ հրադադար հաստատելու հարցը. Թրամփ
16:40
Հենրիխ Մխիթարյանն անձամբ է բանակցում «Ինտեր»-ի հետ
16:30
Բրիտանիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի և Ուկրաինայի ղեկավարները համատեղ հայտարարություն են ընդունել
Դատապարտում ենք բացահայտ միջամտությունը ՀՀ ներքին հարցերին․ Նատալի Լուազո
Ավստրիայի կանցլեր Շտոկերը շնորհավորել է Փաշինյանին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ
Այս անգամ ևս ՌԴ իշխանությունները հիմնվեցին ընտրություններին միջամտելու իրենց հարուստ փորձի վրա
16:10
ԱՄՆ-ն պատասխանատու է Մերձավոր Արևելքում լարվածության ցանկացած սրման հետևանքների համար. Իրանի ԱԳՆ
Այս ընտրություններն իսկապես կարևոր քննություն էին՝ հանուն ՀՀ ժողովրդավարության․ միջազգային դիտորդ
Լիտվայի վարչապետը շնորհավորել է Փաշինյանին խորհրդարանական ընտրություններում հաղթանակի առթիվ
15:50
Կայա Կալասն անդրադարձել է Հայաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքներին
Մարթա Կոսը շնորհավորել է Փաշինյանին և հայտարարել Հայաստան-ԵՄ աշխատանքային խմբի գործունեության մեկնարկի մասին
15:30
Հայաստանը կարող է հույս դնել մեզ վրա․ Եվրոպական հանձնաժողովի նախագահը շնորհավորել է ՀՀ վարչապետին
Սանդուն շնորհավորել է Փաշինյանին
Կրեմլը սպասում է Հայաստանում ընտրությունների վերջնական արդյունքներին. Պեսկով
Հայաստանը «չորրորդը» կդառնա՞
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը չի ստացել իշխանության մենաշնորհ. Զախարովա
Ռոբերտա Մեցոլան շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
Մաղթում ենք հաջողություններ Փաշինյանին. Պապուաշվիլի
14:20
Թրամփը Իսրայելին և Իրանին կոչ է արել «անհապաղ» դադարեցնել կրակը
Մոսկվայում ակնարկել են, որ հայկական կարմրախայտը կարող է փոխարինվել թուրքականով
Եղանակի կանխատեսում. հունիսի 8-13-ը

29-այա Կարմենը 20 հազար դրամ պարտքը չվերադարձնելու համար «չ…» ասող Ամրամին ծալովի դանակով փորձել է սպանել

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Դավիթ Գրիգորյանի նախագահությամբ ավարտվել է Կարմեն Շաֆերյանի գործի դատական քննությունը:

«Կարմենը» տվյալ դեպքում տղամարդու անուն է:

29-ամյա պայմանագրային զինծառայող Կարմենն ամուսնացած է, նրա խնամքին 2 անչափահաս երեխա կա:

Նրան մեղադրանք էր առաջադրվել սպանության փորձի համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104 հոդվածի 1-ին մասով:

Ըստ մեղադրանքի՝ 2014 թվականի դեկտեմբերի 20-ին, ժամը 17-ի սահմաններում Ստեփանակերտի «Մենք ենք, մեր սարերը» հուշահամալիրի դիմացի ավտոկայանատեղիում Կարմեն Շաֆերյանը կենցաղային հողի վրա վիճել է Ամրամ Ս.-ի հետ՝ նրան ունեցած 20 հազար դրամ պարտքը ժամանակին չվերադարձնելու հետ կապված:

Վիճաբանության ընթացքում Ամրամ Ս.-ին կյանքից զրկելու դիտավորությամբ Կարմենը իր մոտ եղած ծալովի դանակով հարվածներ է հասցրել տուժողի կրծքավանդակի ձախից հետին պատի թիակի, ձախ բազկի հետին և առաջնային մակերեսների, ձախ ուսահոդի հետին մակերեսի հատվածներին, բայց իր կամքից անկախ հանգամանքներով պայմանավորված՝ վեճին ներկա Էդգարի կողմից հանցավոր գործողությունները խափանելու, ինչպես նաև հիվանդանոցում տուժողին ցուցաբերված բժշկական օգնության արդյունքում, հանցագործությունն ավարտին չի հասցվել:

Առաջադրված մեղադրանքում Կարմեն Շաֆերյանն իրեն մեղավոր է ճանաչել մասնակիորեն:

Նա հայտնել է, թե իր տասը տարվա ծանոթ Ամրամի խանութից իր ընկեր Կարենի համար պարտքով հագուստ է գնել՝ մեկ շալվար ու մեկ վերանաշապիկ:

Ամրամին ինքը պարտք է մնացել 20 հազար դրամ: Խոստացել է պարտքը մարել անձամբ՝ աշխատավարձին:

Դրանից հետո Ամրամը մի քանի անգամ հետաքրքրվել է գումարի հարցով, ինքն էլ խոստացել է մոտակա ժամանակահատվածում մարել պարտքը, բայց չի կարողացել:

Դեկտեմբերի 20-ին Ամրամը զանգել է իր հեռախոսին, վրդովված  պահանջել է պարտքը մարել, հարցրել է, թե ինքը որտեղ է, ապա իրեն անվանել է «չ…»: Ինքը նրա ասածից զայրացել է, առաջարկել է հանդիպել «Տատիկ-պապիկի»  համալիրի մոտ:

Իրեն պատկանող «Վոլկսվագեն գոլֆ» մեքենայով գնացել է հուշահամալիրի մոտ, մեքենայից դուրս է եկել: Սպասել է մոտ տասը րոպե: «Մերսեդեսով» եկել է Ամրամը: Նա էլ է իջել մեքենայից, կանգնել է իր դիմաց:

Ինքը հարցրել է՝իրե՞ն է հայհոյել, և մեկ անգամ ապտակել է նրան:Ամրամն իր մոր հասցեին հայհոյել է: Դրանից հետո ինքն իր գործողությունները չի հիշում: Հիշում է միայն, որ դեպքից հետո մեքենայում գինի է խմել: Ինքը չի հիշում՝ Ամրամի հետ մարդ եղե՞լ է, թե՞ ոչ:

Իր մեջ չի տպավորվել՝ Ամրամին ինքն ինչով է հարվածել, քանի անգամ է հարվածել: Չի հիշում՝ վիճաբանությունն ում կողմից և ինչպես է դադարեցվել, ուր է փախել Ամրամը:

Ինքը դանակը միշտ պահել է մեքենայի մեջ:

Ըստ Շաֆերյանի՝ ինքը հարվածները չի ուղղել տուժողի կենսական կարևոր օրգաններին, ինքը պարզապես խառն է եղել, իրենք երկուսով անընդհատ տեղաշարժվել են, հնարավոր է, որ դրա պատճառով է դանակի հարվածը դիպել կենսական կարևոր օրգանի:

Ամբաստանյալը նշել է, թե չի կարծում, որ առաջինն ինքը հեռացած լինի դեպքի վայրից: Ինքը Ամրամին սպանելու դիտավորություն չի ունեցել, միայն ցանկացել է նրան ցավ պատճառել: Եթե ցանկանար սպանել, դանակն իր ձեռքին էր, կհետապնդեր ու կսպաներ:

Որպես կասկածյալ տված ցուցմունքը ամբաստանյալը բացատրել է նրանով, որ այդ ցուցմունքը տալու ժամանակ զայրացած է եղել, սխալ ցուցմունք է տվել:

Որպես կասկածյալ ցուցմունքի մեջ Կարմենը նշել էր, որ երբ Ամրամը զանգել է իրեն, ինքն առաջինն է հայհոյել նրան, Ամրամը պատասխանել է իր հայհոյանքին: Հետո լեզվակռիվ են տվել հեռախոսով: Ինքն առաջարկել է, որ հանդիպեն «Պապիկ-տատիկի» մոտ…

Երբ Ամրամը եկել է հանդիպման, ինքը նրան «չ…» է անվանել, Ամրամը նույն բառով անվանել է իրեն: Ինքը հայհոյել է նրա հասցեին, նա էլ պատասխանել է իր հայհոյանքին:

Ինքը ջղայնացած մոտեցել է մեքենային, վերցրել է սև գույնի ծալովի դանակը, մոտեցել է Ամրամին, նրան գետնին է տապալել ու դանակով երեք անգամ հարվածել է նրա կրծքին: Ինքն այնքան բարկացած է եղել, որ պատրաստ է եղել սպանել Ամրամին, բայց Ամրամը դանակի հարվածներից հետո փախել է:

Ըստ կասկածյալի՝ իր մոտ այնպիսի «ինքնասիրության զգացում գոյություն ունի», որ եթե ինչ-որ մեկը հայհոյում է իր մոր հասցեին, ինքը պատրաստ է այդ մարդուն կյանքից զրկել: Ամրամը չպետք է հայհոյանքով պատասխաներ իրեն… Եթե դանակը ձեռքին չլիներ, նրան պատրաստ էր սպանել ինչով պատահեր…

Գործով տուժող Ամրամ Ս.-ն հայտնել է, թե դեպքից չորս ամիս առաջ իրեն պատկանող խանութ է մտել Կարմենը, ում հետ ինքը նորմալ հարաբերությունների մեջ էր: Կարմենի հետ էր նրա ընկեր Կարենը: Կարմենն ընկերոջ համար 22 հազար դրամի հագուստ է գնել, և 20 հազար դրամը մնացել են պարտք: Կարմենը խոստացել է պարտքը անձամբ մարել: Խոստացած ժամանակահատվածում նա պարտքը չի մարել: Միայն խոստումներ է տվել:

Դեպքի օրը՝ կեսօրից հետո ինքը զանգել է Կարմենին, ասել է, որ պարտքը մարի, քանի որ տարվա վերջ է:

Կարմենն ի պատասխան անցենզուր բառով վիրավորել է իրեն: Ինքը նույն բառով անվանել է նրան, նա էլ առաջարկել է, որ հանդիպեն «Պապիկ-տատիկի» մոտ:

Ինքը չի ցանկացել մենակ գնալ հանդիպման՝ անցանկալի հետևանքներից խուսափելու համար: Այնտեղ է գնացել իր ծանոթ Էդգարի հետ: Ինքը գիտեր, որ Կարմենը հարգում է Էդգարին, նրա ներկայությամբ ավելորդություններ թույլ չի տա:

Իր մեքենայով հասել են հուշարձանի մոտ, ինքն իջել է մեքենայից: Կարմենը մոտեցել ու հարվածել է իր թիկունքի ձախ մասին: Ինքն այդ ժամանակ ցավ չի զգացել: Երկրորդ հարվածից տաքություն է զգացել, շոշափել է թիկունքը, հասկացել է, որ արյուն է հոսում: Ասել է. «Վայ, դանակով ես խփե՞լ»:

Չիմանալով՝ ինչ անի՝ ձեռքի հեռախոսը նետել է Կարմենի վրա: Էդգարը մեքենայից իջել ու կանգնել է իրենց միջև: Բայց Կարմենը նորից է մոտեցել, դանակով մի անգամ էլ է հարվածել իր կրծքավանդակի հետին շրջանին: Այդ հարվածից հետո ինքը թուլացել է, հիշողությունն ու գիտակցությունը սկսել են մթագնել: Հնարավոր է՝ այդ պահին ինքը փախչելիս է եղել: Երբ մի քիչ սթափվել է, տեսել է, որ Կարմենը մեքենայով գնում է դեպի Ստեփանակերտ: Դրանից հետո ինքը Էդգարի առաջարկով նստել է իր մեքենան, Էդգարը նստել է ղեկին ու իրեն անմիջապես հասցրել է հիվանդանոց:

Ըստ տուժողի՝ Կարմենը յուրաքանչյուր հարվածը հասցնելով՝ հայհոյել է իր մոր հասցեին: Իր կարծիքով՝ Կարմենը դանակը գրպանից է հանել, քանի որ հարվածել է անմիջապես, եթե ինքը նկատեր, որ նա մեքենայից ինչ-որ բան է վերցնում, կփախչեր կամ ինչ-որ կերպ կպաշտպանվեր… Նա այնքան արագ է հարվածել, որ Էդգարը չէր հասցնի սկզբից միջամտել:

Ամրամի կարծիքով՝ եթե Էդգարն իր հետ չլիներ, Կարմենը կհարվածեր նաև չորրորդ անգամ, եթե իրեն ժամանակին հիվանդանոց չհասցներ Էդգարը, ինքն արյունաքամ կլիներ, մնար տեղում…

Դանակահարության պահին դեպքի վայրում խաղացել են 12-14 տարեկան տղաներ: Դանակահարությունը տեղի է ունեցել նրանց աչքերի առաջ:

Այդ տղաներից մեկի ցուցմունքով՝ դեպքի վայր առաջինը հասած Կարմենը մեքենայի մոտ կանգնած՝ գրպանից հանել է սև գույնի դանակ, այն մի քանի անգամ բացել-փակել է, մի քանի անգամ դրել է գրպանն ու հանել է:

Երբ մոտեցել է երկրորդ մեքենան, նրա վարորդը մոտեցել է առաջինին, նրանք մի քիչ խոսել են, հետո առաջին մեքենայի վարորդը ապտակել է երկրորդին, նրանք իրար վրա են շպրտել իրենց հեռախոսները:

Հետո առաջին մեքենայի վարորդը գրպանից հանել է դանակը, մյուսը վազել է, ընկել է գետնին, իսկ դանակով մարդը վազել է նրա հետևից, մոտեցել  ու հարվածել է… Նրանց են մոտեցել երկրորդի հետ եկած գեր տղան, ինչպես նաև տարածքում գտնվող երկու ուրիշ ջահել տղաներ: Սկսել են բաժանել նրանց…

Կարենը, ում համար պարտքով հագուստ էր գնել Կարմենը, իր ցուցմունքում հայտնել է, թե իր մոտ գումար չի եղել, Կարմենն ասել է, թե ինքն անձամբ ամսվա վերջին պարտքը կմարի: Դրանից մի քանի ամիս հետո ինքը պատահական խոսակցություններից է իմացել, որ իր հագուստի պարտքի պատճառով Կարմենը դանակահարել է Ամրամին…

Ընդհանուր իրավասության դատարանը Կարմեն Շաֆերյանին մեղավոր  է ճանաչել սպանության փորձի համար և դատապարտել է 8 տարի 6 ամիս ազատազրկման:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում