Վաճառքի է հանվել արքայազն Ուիլյամի և Քեյթ Միդլթոնի հարսանեկան ընթրիքի ճաշացուցակը, տեղեկացնում է Daily Mail-ը: Դրույքը սկսվում է 650 դոլարից:
Թերթը հիշեցնում է, որ պսակադրության ծիսակատարությանը ներկա էր 1,9 հազար մարդ, սակայն հարսանեկան ընթրիքին հրավիրված էր 300 մարդ՝ միայն նորապսակների բարեկամները և հարազատները:
Ճաշացուցակը տպված է բացիկի հաստ թղթի վրա, նախշազարդված է ծաղիկներով և արքայազն Չարլզի տարբերանշանով՝ ջայլամի երեք փետուրներ, թագ և Ich dien (Ես ծառայում եմ) խոսքերը:










































