ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ցանկանում են Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը կազմակերպել մինչև տարեվերջ: Այս մասին այսօր հայտարարել է ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը:
Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի ղեկավար Մանվել Սարգսյանն անդրադառնալով Ջեյմս Ուորլիքի ասուլիսին, հիշեց նրա ոչ վաղ անցյալում հնչեցրած մեկ այլ առաջարկության մասին, այն է՝ ոչ միայն կազմակերպել հանդիպում նախագահների մակարդակով, այլև ստեղծել պատվիրակություններ և սկսել երկրատև բանակցային գործընթաց բոլոր հարցերի շուրջ:
Բանախոսը դժվարանում է պատկերացնել Ադրբեջանի կողմից դեպի խնդրի կարգավորմանն ուղված որևէ գործողություն, այն պարզ պատճառով, որ ադրբեջնական կողմն այսօր առաջ է բերել նախապայմաններ, և չի ցանկանում հրաժարվել դրանցից, որոնք չեն կարող կատարվել Հայաստանի կողմից:












































