«Այո՛, որոշ խնդիրներ կան, բայց չեմ կարծում, որ խմբակցությունում քաոս է,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց ԱԺ պատգամավոր Ռուբիկ Հակոբյանը,- խմբակցությունը ակտիվ գործում է: «Ժառանգություն» խմբակցությունն ունի 4 անդամ, բոլորն էլ կարող են ղեկավարի գործառույթներն իրականացնել, բայց կարևոր է, թե խմբակցության անդամներն ում կնախընտրեն, որ ստանձնի խմբակցության ղեկավարի պարտականությունները»:
Անդրադառնալով քարոզչություն իրականացնելու վերաբերյալ հարցին՝ Ռ. Հակոբյանը նշեց. «Ես իմ շտաբը բացել եմ 25 տարի առաջ, երբ այսօրվա «այո» կամ «ոչ» ասողները դեռ որպես քաղաքական մարմին ձևավորված չէին կամ «այո»-ներն այդ ժամանակ կտրուկ «ոչ» էին ասում այսօրվա պետական կառավարման խորհրդարանական համակարգին: Բոլորն այսօր խոսում են սահմանադրական փոփոխությունների մասին, բայց խորքում իրենք ուզում են մնալ դաշտում և պատրաստվում են 2017թ. ընտրություններին: Քաղաքականությունն իսկապես հնարավորի արվեստ է, և գուցե հանրաքվեն իշխանափոխության վերածելը լավ ցանկություն է, բայց միշտ քաղաքականության մեջ ցանկությունը և իրականությունը պետք է կարողանալ տարբերել, եղած պայմանները հաշվի առնել»:
Մանրամասները՝ տեսանյութում:









































