Սիրիական զորքերն իրենց վերահսկողության տակ են առել երկրի հիմնական՝ Դամասկոս-Հոմս ավտոմայրուղու մի հատվածը։ Գրոհայինների վերահսկողության տակ է մնում մայրուղու 10 կմ-ից քիչ հատված։ Այս մասին RIA Novosti-ին հայտնել է ռազմական աղբյուրը։
«Մենք այժմ վերահսկում ենք Դամասկոս-Հոմս ավտոճանապարհի՝ մայրաքաղաքից Հարաստա հատվածը»,- ասել է գործակալության զրուցակիցը։
Ներկայում Դամասկոսից Հոմս գալու համար անհրաժեշտ է շրջանցել մայրաքաղաքի արևելյան ծայրամասերը։ Արևելքում գտնվող բնակավայրերը՝ Հարաստան, Ջոբարը, Դուման, մնում են գրոհայինների վերահսկողության տակ։









































