Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ լրագրող Ռաուֆ Միրկադիրովի գործով նախնական դատալսումը նշանակվել է նոյեմբերի 4-ին։ Այն Բաքվի ծանր հանցանքները քննող դատարանում կմեկնարկի տեղական ժամանակով ժամը 15.00-ին։ Այս մասին հայտարարել է դատավոր Ալիսուլթան Օսմանովը, ով նախագահելու է դատական գործընթացը։
Միրկադիրովը կալանավորվել է 2015 թվականի ապրիլի 19-ին՝ Թուրքիայից արտաքսվելուց անմիջապես անց։ Նրան մեղադրանք են ներկայացրել 274-րդ հոդվածով (պետական դավաճանություն)։









































