ԱՄՆ պաշտպանության նախարար Չաք Հեյգելն ասել է, որ Հյուսիսային Կորեան շատ է մոտեցել «վտանգավոր սահմանին»՝ ակնարկելով վերջինիս կողմից ԱՄՆ-ին և Հարավային Կորեային ուղղված սպառնալիքները:
«Հյուսիսային Կորեան իր ագրեսիվ հռետորաբանության հաշվին շատ է մոտեցել վտանգավոր սահմանին: Նրանց գործողությունները և խոսքերը չօգնեցին մեղմացնել պայթյունավտանգ իրավիճակը»,- համացանցային մամուլը մեջբերում է Հեյգելի խոսքերը:
Նա նշել է նաև, որ ԱՄՆ-ը կարող է պաշտպանել իր և իր դաշնակից երկրների քաղաքացիներին:









































