Skype հայտնի համացանցային ծառայությունն արգելափակվել է Արաբական Միացյալ Էմիրությունների իշխանությունների կողմից։
Պատճառը հեռահաղորդակցման վարչությունից տրվող արտոնագրի բացակայությունն է, որը թույլ է տալիս Skype-ի գործունեությունն ԱՄԷ-ի տարածքում: Այս մասին հաղորդում է Al Arabiya հեռուստաալիքը:
«Ծառայությունն արգելափակված է, և դա կշարունակվի այնքան ժամանակ, մինչև չլինի համապատասխան արտոնագիր»,- ասել է վարչության նախագահը:
Ծառայությունն արգելափակվել է մի քանի տարով:









































